Գրավատներում օրենսդրության համապատասխանության ստուգումներ իրականացնելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
 ՈՐՈՇՈՒՄ

29/09/2012թ. թիվ 1/997Ա

Գրավատներում օրենսդրության համապատասխանության ստուգումներ իրականացնելու մասին

Հիմք ընդունելով «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 391 և 395 հոդվածները՝ 

Որոշում եմ. 

1. ՀՀ տարածքում գործող հետևյալ գրավատներում իրականացնել օրենսդրության համապատասխանության ստուգումներ.

  1. ՎԱՆՏԻԳ ՍՊԸ (լիցենզիա NԳԳ_Ե094 )
  2. ԱՎԱԿՐԵԴ ՍՊԸ (լիցենզիա NԳԳ_Ե106 )
  3. ՆՈՄԻԴԻՍԿ ՍՊԸ (լիցենզիա NԳԳ_Ե059 )
  4. ՆՈՄԻԴԻՍԿ ՍՊԸ (լիցենզիա NԳԳ_Ե243 )
  5. ԷՔՍՊՐԵՍ ՎԻՊ ՍԵՐՎԻՍ ՍՊԸ (լիցենզիա NԳԳ_Ե224 )
  6. ԳՈԼԴ ՔԵՇ ՍՊԸ (լիցենզիա NԳԳ_Ե232 )
  7. ԱՄՈՒՆԻ ԿՐԵԴԻՏ ՍՊԸ (լիցենզիա NԳԳ_Ե180 )

2. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության վրա:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ՝ ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ