Արտարժույթի փոխանակման կետերում ստուգումներ իրականացնելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
 ՈՐՈՇՈՒՄ

12/01/2017թ. թիվ 1/04Ա

Արտարժույթի փոխանակման կետերում ստուգումներ իրականացնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 391-րդ   և  395 -րդ   հոդվածները.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ՝

  1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչությանը արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած հետևյալ անձանց մոտ (ներառյալ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2017 թվականի հունվարի 16-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն  ընկած  ժամանակահատվածում  իրականացնել  ստուգումներ՝ փոխանակաման կետերի  գործունեությունը կարգավորող օրենքների եւ իրավական այլ ակտերի պահանջներին դրանց գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով:
  2. Հաստատել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած փոխանակման կետերի ցանկը համաձայն հավելվածի:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ՝   ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ