Արտարժույթի փոխանակման կետերում ստուգումներ իրականացնելու մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
ՈՐՈՇՈՒՄ
26/06/2019թ. թիվ 1/418Ա
Արտարժույթի փոխանակման կետերում ստուգումներ իրականացնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 391-րդ և 395 -րդ հոդվածները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչությանը արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած հետևյալ անձանց մոտ (ներառյալ՝ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնել ստուգումներ՝ փոխանակման կետերի գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին, դրանց գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով:
- Հաստատել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած փոխանակման կետերի ցանկը համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ՝ ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ