«ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Ն Ա Խ Ա Գ Ա Հ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

18 նոյեմբերի 2026 թ. թիվ 1/460 Ա

«ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 188-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (18.11.2026թ. թիվ 53 արձանագրություն) և «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից 16.10.2026թ. և 28.10.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Գրանցել Մարիանա Գասպարյանին «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի պաշտոնում:
2. Գրանցել Քնարիկ Մելքոնյանին «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատուի պաշտոնում՝ 1 տարի ժամկետով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ մուտքագրվելու կամ «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:
4. Սույն որոշման 2-րդ կետն ուժի մեջ է 1 տարի ժամկետով:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ

 

․