«ԵՎՐՈԹԵՐՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՉ ՓՈԽԱՐԿԵԼԻ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Ն Ա Խ Ա Գ Ա Հ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

18 նոյեմբերի 2026 թ. թիվ 1/458 Ա

«ԵՎՐՈԹԵՐՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՉ ՓՈԽԱՐԿԵԼԻ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրոթերմ» ՓԲԸ-ն 2026 թվականի հոկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 1,000,000,000 (մեկ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 20,000 (քսան հազար) հատ 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային, ոչ փոխարկելի պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ծրագրային ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«Եվրոթերմ» ՓԲԸ-ն 2026 թվականի նոյեմբերի 3-ին և 10-ին ներկայացրել է նաև ծրագրային ազդագրի լրացումներ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 53 արձանագրություն)`

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Գրանցել «Եվրոթերմ» ՓԲԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ 2026 թվականի հոկտեմբերի 12-ին ներկայացված (նոյեմբերի 3-ին և 10-ին ներկայացված լրացումներով)՝ 1,000,000,000 (մեկ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 20,000 (քսան հազար) հատ 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային, ոչ փոխարկելի պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրոթերմ» ՓԲԸ կամ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ մուտքագրվելուց կամ «Եվրոթերմ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:

 


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ

 

․