«ՍՆԱՓՓ» ՓԲԸ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Ն Ա Խ Ա Գ Ա Հ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
17 նոյեմբերի 2026 թ. թիվ 1/454 Ա
«ՍՆԱՓՓ» ՓԲԸ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 25.10.2011թ. թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի 83-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (04.11.2026 թ. թիվ 51 արձանագրություն) և «ՍՆԱՓՓ» ՓԲԸ-ի կողմից 16.04.2026 թ., 03.06.2026 թ., 30.07.2026 թ., 13.08.2026 թ., 14.08.2026 թ., 31.08.2026 թ., 16.09.2026 թ., 15.10.2026 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Գրանցել Միքայել Գաբրիելյանին «ՍՆԱՓՓ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնում:
2. Գրանցել Հրաչիկ Դավթյանին «ՍՆԱՓՓ» ՓԲԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՍՆԱՓՓ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ՍՆԱՓՓ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ
.