«ՔՈՔՐԵԴԻԹ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Ն Ա Խ Ա Գ Ա Հ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

17 նոյեմբերի 2026 թ. թիվ 1/453 Ա


«ՔՈՔՐԵԴԻԹ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 133-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (11.11.2026 թ. թիվ 52 արձանագրություն), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2026 թ. նոյեմբերի 17-ի թիվ 298 Ա որոշումը և «Քոքրեդիթ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը նախաձեռնող անձանց` Հրաչյա Քոթանջյանի, Տաթևիկ Ֆլջյանի և Արման Կարապետյանի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 17․08․2026 թ․, 14.09.2026 թ․, 30.09.2026 թ․, 29.10.2026 թ․ միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. «Քոքրեդիթ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Արման Կարապետյանին:
2. «Քոքրեդիթ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Հրաչյա Քոթանջյանին:
3. «Քոքրեդիթ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Տաթևիկ Ֆլջյանին:
4. «Քոքրեդիթ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում գրանցել Արման Կարապետյանին:
5. «Քոքրեդիթ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Գևորգ Կարապետյանին:
6. «Քոքրեդիթ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության վերստուգողի պաշտոնում գրանցել Սաթենիկ Թահմազյանին:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով։

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ

.