«ՖԱՐՄ ԿՐԵԴԻՏ ԱՐՄԵՆԻԱ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Ն Ա Խ Ա Գ Ա Հ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

17 նոյեմբերի 2026 թ. թիվ 1/455 Ա

«ՖԱՐՄ ԿՐԵԴԻՏ ԱՐՄԵՆԻԱ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ն 2026 թվականի նոյեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2026 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1/428 Ա որոշմամբ գրանցված արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացման գրանցման հայտ և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ն 2026 թվականի նոյեմբերի 16-ին ներկայացրել է ազդագրի լրացման լրամշակված տարբերակ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Գրանցել «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ի կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2026 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1/428Ա որոշմամբ գրանցված պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ

.