«ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ՔՈՄԻԹԻ» ՍՊԸ «ՍՊՐԻՆՏ» ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ, ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Ն Ա Խ Ա Գ Ա Հ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
11 նոյեմբերի 2026 թ. թիվ 1/449 Ա
«ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ՔՈՄԻԹԻ» ՍՊԸ «ՍՊՐԻՆՏ» ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ, ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 52 արձանագրություն) և քննարկելով «ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ՔՈՄԻԹԻ» ՍՊԸ-ի 2026 թվականի նոյեմբերի 4-ի միջնորդագիրն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Հաստատել «ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ՔՈՄԻԹԻ» ՍՊԸ-ի կողմից կառավարվող «ՍՊՐԻՆՏ» պայմանագրային ոչ հրապարակային, միջակայքային, ներդրումային ֆոնդի դադարեցման հաշվեկշիռը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ՔՈՄԻԹԻ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ՔՈՄԻԹԻ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ
․