«ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ԱՐՏԱՇԱՏ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Ն Ա Խ Ա Գ Ա Հ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
11 նոյեմբերի 2026 թ. թիվ 1/448 Ա
«ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ԱՐՏԱՇԱՏ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 25.10.2011 թ. թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի 104-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (11.11․2026 թ. թիվ 52 արձանագրություն) և «ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 22.10.2026 թ. և 28.10.2026 թ. միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1․Հաշվառել «ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության «Արտաշատ» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությունը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ
․