ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Ն Ա Խ Ա Գ Ա Հ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

11 նոյեմբերի 2026 թ. թիվ 1/446 Ա

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005 թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 1-ին ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (11.11.2026 թ. թիվ 52 արձանագրություն) և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից 12.10․2026 թ. և 16.10.2026 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Գրանցումից հանել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալի, վարչության անդամի պաշտոնում գրանցված Բագրատ Ճզմաչյանին:
2. Գրանցումից հանել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի վարչության անդամի պաշտոնում գրանցված Զարուհի Մելքոնյանին:
3. Գրանցումից հանել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի վարչության անդամի պաշտոնում գրանցված Սերոբ Վարդանյանին:
4. Գրանցումից հանել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գլխավոր հաշվապահի (ի պաշտոնե՝ վարչության անդամ) պաշտոնում գրանցված Անահիտ Վարդանյանին:
5. Գրանցումից հանել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում գրանցված Արթուր Հանյանին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ մուտքագրվելու կամ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ

 

․