«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՍԵՑՎԱԾ ԺԱՄԿԵՏԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Ն Ա Խ Ա Գ Ա Հ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
11 նոյեմբերի 2026 թ. թիվ 1/444 Ա
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՍԵՑՎԱԾ ԺԱՄԿԵՏԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն 2026 թվականի օգոստոսի 28-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել առավելագույնը՝ 20,000,000,000 (քսան միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով և 50,000,000 (հիսուն միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով, անժամկետ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն 2026 թվականի սեպտեմբերի 18-ին, հոկտեմբերի 13-ին, 23-ին և 27-ին ներկայացրել է ազդագրի լրացումներ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 52 արձանագրություն)`
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 28.10.2026 թ. թիվ 1/424Ա որոշմամբ կասեցված «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից 2026 թ. օգոստոսի 28-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 20,000,000,000 (քսան միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով և 50,000,000 (հիսուն միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով, անժամկետ անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի (2026 թվականի սեպտեմբերի 18-ին, հոկտեմբերի 13-ին, հոկտեմբերի 23-ին և հոկտեմբերի 27-ին ներկայացված ազդագրի լրացումներով) գրանցման ժամկետը և գրանցել նշված ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ
․