«ՖԱՐՄ ԿՐԵԴԻՏ ԱՐՄԵՆԻԱ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Ն Ա Խ Ա Գ Ա Հ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ


28 հոկտեմբերի 2026 թ. թիվ 1/428 Ա


«ՖԱՐՄ ԿՐԵԴԻՏ ԱՐՄԵՆԻԱ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ն 2026 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել առավելագույնը՝ 3,000,000,000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ն 2026 թվականի սեպտեմբերի 29-ին և հոկտեմբերի 20-ին ներկայացրել է ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 50 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ․

1. Գրանցել «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ի կողմից 2026 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված (2026 թվականի սեպտեմբերի 29-ին և հոկտեմբերի 20-ին ներկայացված ազդագրի լրացումներով) 3,000,000,000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ

․