«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Ն Ա Խ Ա Գ Ա Հ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 2026 թ. թիվ 1/424 Ա
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 220-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 50 արձանագրություն) և քննարկելով 2026 թվականի օգոստոսի 28-ին ներկայացված՝ 20,000,000,000 (քսան միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով և 50,000,000 (հիսուն միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով, անժամկետ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը և կից փաստաթղթերը, ինչպես նաև 2026 թվականի սեպտեմբերի 18-ին, հոկտեմբերի 13-ին և հոկտեմբերի 23-ին ներկայացված ազդագրի լրացումները՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ ․
1. Կասեցնել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից 2026 թվականի օգոստոսի 28-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված (2026 թվականի սեպտեմբերի 18-ին, հոկտեմբերի 13-ին և հոկտեմբերի 23-ին ներկայացված ազդագրի լրացումներով) 20,000,000,000 (քսան միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով և 50,000,000 (հիսուն միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով, անժամկետ անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված ժամկետով։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ
.