«ԿՐԵԴԻՏ ԿՈՆՑԵՊՏ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Ն Ա Խ Ա Գ Ա Հ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
22 հոկտեմբերի 2026 թ. թիվ 1/419 Ա

«ԿՐԵԴԻՏ ԿՈՆՑԵՊՏ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008 թ. ««Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ը հաստատելու մասին» թիվ 194-Ն որոշման հավելվածի 133-րդ կետը, 146-րդ կետի 1-ին ենթակետը, 171-րդ կետը, և «Կրեդիտ Կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի կողմից 30․07․2026թ․, 01․09․2026թ․, 28․09․2026թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Գրանցումից հանել Արմեն Այունցին «Կրեդիտ Կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնից:
2. Գրանցել Հրանտ Կարապետյանին «Կրեդիտ Կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Կրեդիտ Կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ մուտքագրվելու կամ «Կրեդիտ Կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                             Հովհաննես Խաչատրյան

․