«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՆՈՂ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ» ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՍԵՑՎԱԾ 45-ՕՐՅԱ ԺԱՄԿԵՏԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Ն Ա Խ Ա Գ Ա Հ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
21 հոկտեմբերի 2026 թ. թիվ 1/417 Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՆՈՂ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ» ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՍԵՑՎԱԾ 45-ՕՐՅԱ ԺԱՄԿԵՏԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 180-րդ հոդվածի 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008 թ. թիվ 14-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/02-ի 66-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (21.10.2026 թ. թիվ 49 արձանագրություն), «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության կողմից 06.04.2026 թ., 13.04.2026 թ. և 27.05.2026 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 01.07.2026 թ. թիվ 1/290 Ա որոշմամբ կասեցված՝ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության՝ նոր խմբագրությամբ հաստատված «Արժեթղթերի միջազգային տարբերակիչ և նույնականացնող ծածկագրերի շնորհման կանոնների» գրանցման 45-օրյա ժամկետը:
2. Գրանցել «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության «Արժեթղթերի միջազգային տարբերակիչ և նույնականացնող ծածկագրերի շնորհման կանոնների» փոփոխությունները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ մուտքագրվելու կամ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան
․