«ԱԷՍ ԿՐԵԴԻՏ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱՄԻՐՅԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Ն Ա Խ Ա Գ Ա Հ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
21 հոկտեմբերի 2026 թ. թիվ 1/415 Ա
«ԱԷՍ ԿՐԵԴԻՏ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱՄԻՐՅԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 8-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (21.10.2026 թ. թիվ 49 արձանագրություն) և «ԱԷՍ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության 08.10.2026 թ․ միջնորդագիրն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Գրանցումից հանել «ԱԷՍ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության «Ամիրյան» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան
.