«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Ն Ա Խ Ա Գ Ա Հ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
14 հոկտեմբերի 2026 թ. թիվ 1/409 Ա
«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Էվոկաբանկ» ԲԲԸ-ն 2026 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 25,000,000,000 (քսանհինգ միլիարդ) ՀՀ դրամ ծավալով՝ 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, 35,000,000 (երեսունհինգ միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով՝ 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով և 15,000,000 (տասնհինգ միլիոն) եվրո ծավալով՝ 100 (մեկ հարյուր) եվրո անվանական արժեքով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը: «Էվոկաբանկ» ԲԲԸ-ն 2006 թվականի սեպտեմբերի 29-ին ներկայացրել է ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 48 արձանագրություն)`
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Գրանցել «էվոկաբանկ» ԲԲԸ-ի կողմից 2026 թվականի օգոստոսի 31-ին (2026 թվականի սեպտեմբերի 29-ին ներկայացված լրացումով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան
․