«ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Ն Ա Խ Ա Գ Ա Հ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

14 հոկտեմբերի 2026 թ. թիվ 1/408 Ա


«ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2026 թվականի սեպտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 100,000,000 (հարյուր միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2026 թվականի հոկտեմբերի 2-ին և 14-ին ներկայացրել է նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 48 արձանագրություն)`

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Գրանցել «ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից 2026 թվականի սեպտեմբերի 7-ին (2026 թվականի հոկտեմբերի 2-ին և 14-ին ծրագրային ազդագրի լրացումով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված անվանական, արժեկտրոնային անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                  Հովհաննես Խաչատրյան

․