«ՊՐԵՄԻՈՒՄ ԻՆՎԵՍԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ) ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Ն Ա Խ Ա Գ Ա Հ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 2026 թ. թիվ 1/388 Ա
«ՊՐԵՄԻՈՒՄ ԻՆՎԵՍԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ) ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը և 26-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 45 արձանագրություն) և «Պրեմիում Ինվեսթ» ՍՊԸ՝ 2026 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ․
1. Գրանցումից հանել «Պրեմիում Ինվեսթ» ՍՊԸ ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում գրանցված Հայկ Բաբայանին:
2. Գրանցումից հանել «Պրեմիում Ինվեսթ» ՍՊԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Արուս Սմբատյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Պրեմիում Ինվեսթ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «Պրեմիում Ինվեսթ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ
․