«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Ն Ա Խ Ա Գ Ա Հ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

11 սեպտեմբերի 2026 թ. թիվ 1/372 Ա

«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 188-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (11․09․2026թ․ թիվ 43 արձանագրություն) և «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի կողմից 20․08․2026թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Գրանցել Արտաշես Հարությունյանին «Կոնվերս Բանկ» ՓԲԸ ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի, տնօրինության անդամի պաշտոններում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Կոնվերս Բանկ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշման 1-ին կետը գործում է մինչև 2027 թվականի սեպտեմբերի 9-ը ներառյալ:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                      Արմեն Նուրբեկյա

․