ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/358 Ա
31.08.2026

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետով,
հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ին «Աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու, ուսումն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը, պայմանները և ոլորտները սահմանելու մասին» թիվ N 610-Ն որոշման հավելված N 2-ի 11-րդ կետի 7-րդ ենթակետը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Սահմանել ֆինանսական ոլորտի կազմակերպությունների ցանկը՝ համաձայն սույն որոշման Հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ                                                                                                                                                 Արմեն Նուրբեկյան