«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/332 Ա
07.08.2026
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 58-րդ կետը, հաշվի առնելով «Ամերիաբանկ» ՓԲԸ 06.08.2026թ. միջնորդագիրն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Թույլատրել «Ամերիաբանկ» ՓԲԸ «Երիտասարդական» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
3. Սույն որոշման 1-ին կետը գործում է մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան