«ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ) ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/335 Ա
12.08.2026
«ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ) ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15 Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (12․08.2026թ. թիվ 38 արձանագրություն) և «ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» ՓԲԸ-ի կողմից 16․06․2026թ․, 24․07․2026թ․ և 30․07․2026թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Գրանցումից հանել «ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Ահարոն Լևոնյանին։
2. Գրանցել Արսեն Սարգսյանին «ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ՖԻԴՈ ԻՆՎԵՍԹ» ՓԲԸ-ի՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից։

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ