«ՍԻԹԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/344 Ա
13.08.2026
«ՍԻԹԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.05.2007 թ. թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 113-րդ կետը, հաշվի առնելով «ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2026 թվականի օգոստոսի 3-ի դիմումը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Համաձայնություն տալ «ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝
• արտարժույթի առուվաճառքի թիվ 836/27 լիցենզիա, հասցե՝ «ՀՀ, ք. Աշտարակ, Տ.Մեծի փողոց 33/1 և 33/2»,
• արտարժույթի առուվաճառքի թիվ 836/28 լիցենզիա, հասցե՝ «ՀՀ, ք. Երևան, Ավան-Առինջ թաղամաս, 5-րդ շենք, 33»,
• արտարժույթի առուվաճառքի թիվ 836/29 լիցենզիա, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ադոնցի փողոց 6 շենք, 33»,
• արտարժույթի առուվաճառքի թիվ 836/30 լիցենզիա, հասցե՝ «ՀՀ, ք. Երևան, Դավիթ Բեկի փողոց 8 շինություն»,
• արտարժույթի առուվաճառքի թիվ 836/31 լիցենզիա, հասցե՝ «ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք, Ար. Միկոյան փողոց, 2/1 շենք, 301»,
• արտարժույթի առուվաճառքի թիվ 836/32 լիցենզիա, հասցե՝ «ՀՀ, ք. Երևան, Լենինգրադյան (Քրքորյան) փողոց, 29/14 շենք, 284 տարածք»,
• արտարժույթի առուվաճառքի թիվ 836/33 լիցենզիա, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Յու. Ֆուչիկի փողոց, 11 շենք, 292 տարածք,
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության տնօրինության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությանը` կատարել համապատասխան ծրագրի տեղադրումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ