«ՆԵՔՍՈՒՍ ՔԵՓԻԹԱԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/334 Ա
11.08.2026
«ՆԵՔՍՈՒՍ ՔԵՓԻԹԱԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (05.08.2026թ. թիվ 37 արձանագրություն), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 11.08.2026թ. թիվ 221 Ա որոշումը և «ՆԵՔՍՈՒՍ ՔԵՓԻԹԱԼ» ՓԲԸ ստեղծումը նախաձեռնող անձանց՝ Արամ Խաչատրյանի և Գրիգոր Համբարձումյանի կողմից 03.11.2025թ․, 05․11․2025թ․, 03.02.2026թ., 16․02․2026թ․, 10․03․2026թ․, 31.03.2026թ․, 29․04․2026թ․, 25․05․2026թ․, 19․06․2026թ․, 07․07․2026թ․, 13․07․2026թ․, 15․07․2026թ․, 21․07․2026թ․ և 03.08.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. «ՆԵՔՍՈՒՍ ՔԵՓԻԹԱԼ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնում գրանցել Արամ Խաչատրյանին։
2. «ՆԵՔՍՈՒՍ ՔԵՓԻԹԱԼ» ՓԲԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Արգամ Աբրահամյանին:
3. «ՆԵՔՍՈՒՍ ՔԵՓԻԹԱԼ» ՓԲԸ ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում գրանցել Աստղիկ Ավետիսյանին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արամ Խաչատրյանին և Գրիգոր Համբարձումյանին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից։


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ