«ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/328 Ա
05.08.2026
«ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի 83-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (05.08.2026թ. թիվ 37 արձանագրություն) և «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության կողմից 06.07.2026թ. և 28.07.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Գրանցել Արմինե Ղարիբյանին «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի պաշտոնում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպություն մուտքագրվելու կամ «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ                   Հովհաննես Խաչատրյան