«ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/314 Ա
29.07.2026
«ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. ««Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ը հաստատելու մասին» թիվ 194-Ն որոշման հավելվածի 133-րդ կետը, 146-րդ կետի 1-ին ենթակետը և 171-րդ կետը, «ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կողմից 10․06․2026թ․, 15․06․2026թ․, 01․07․2026թ․ և 28․07․2026թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Գրանցումից հանել Անդրանիկ Ղուկասյանին «ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության վերստուգողի պաշտոնից:
2. Գրանցել Գայանե Խաչատրյանին «ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության վերստուգողի պաշտոնում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան