ԵՐԵՎԱՆԻ ՊՈՂՊԱՏՅԱ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ «ՄԵՏԱԼ ՍՏԻԼ» ՓԲԸ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/316 Ա
29.07.2026
ԵՐԵՎԱՆԻ ՊՈՂՊԱՏՅԱ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ «ՄԵՏԱԼ ՍՏԻԼ» ՓԲԸ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի պողպատյա խողովակների գործարան «Մետալ Ստիլ» ՓԲԸ (այսուհետ՝ նաև Ընկերություն) 2026 թվականի հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 2,000,000,000 (երկու միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, 12% արժեկտրոնի տարեկան եկամտաբերությամբ, 36 ամիս շրջանառության ժամկետով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ընկերությունը 2026 թվականի հունիսի 24-ին, հունիսի 29-ին և հուլիսի 23-ին ներկայացրել է ազդագրի լրացումներ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հուլիսի 29-ի թիվ 36 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. Գրանցել Երևանի պողպատյա խողովակների գործարան «Մետալ Ստիլ» ՓԲԸ 2026 թվականի հունիսի 23-ին (2026 թվականի հունիսի 24-ին, հունիսի 29-ին և հուլիսի 23-ին ներկայացված լրացումներով) 2,000,000,000 (երկու միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, 12% արժեկտրոնի տարեկան եկամտաբերությամբ, 36 ամիս շրջանառության ժամկետով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի պողպատյա խողովակների գործարան «Մետալ Ստիլ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «Դայմենշն» ՓԲԸ մուտքագրվելու կամ Երևանի պողպատյա խողովակների գործարան «Մետալ Ստիլ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան