«ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/308 Ա
22.07.2026
«ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«ՅՈՒ ԱՅ ԹԻ Ի ԷՔՍՊՈ» ՍՊԸ 2026 թվականի հուլիսի 7-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 763,750,000 (յոթ հարյուր վաթսուներեք հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 76,375 (յոթանասունվեց հազար երեք հարյուր յոթանասունհինգ) հատ, 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, 36 ամիս շրջանառության ժամկետով, 13% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, արժեկտրոնի տարեկան վճարմամբ արժեկտրոնային պարտատոմսերի առևտրի ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ընկերությունը 2026 թվականի հուլիսի 13-ին և հուլիսի 16-ին ներկայացրել է նաև ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և 119 հոդվածի 2-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հուլիսի 22-ի թիվ 35 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ․
1. Գրանցել «ՅՈՒ ԱՅ ԹԻ Ի ԷՔՍՊՈ» ՍՊԸ կողմից 2026 թվականի հուլիսի 7-ին (հուլիսի 13-ին և հուլիսի 16-ին ներկայացված լրացումով) ներկայացված արժեկտրոնային պարտատոմսերի առևտրի ազդագիրը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՅՈՒ ԱՅ ԹԻ Ի ԷՔՍՊՈ» ՍՊԸ կամ «Սիրիուս Կապիտալ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ՅՈՒ ԱՅ ԹԻ Ի ԷՔՍՊՈ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան