«ՄԼ ՖԵՇՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/301 Ա
08.07.2026
«ՄԼ ՖԵՇՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«ՄԼ ՖԵՇՆ» ՍՊԸ 2026 թվականի մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 500,000,000 (հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև` համապատասխան ծրագրային ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ՄԼ ՖԵՇՆ» ՍՊԸ 2026 թվականի հունիսի 11-ին, հունիսի 12-ին, հունիսի 30-ին և հուլիսի 3-ին ներկայացրել է նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հուլիսի 8-ի թիվ 33 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ ․

1. Գրանցել «ՄԼ ՖԵՇՆ» ՍՊԸ կողմից 2026 թվականի մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված (2026 թվականի հունիսի 11-ին, հունիսի 12-ին, հունիսի 30-ին և հուլիսի 3-ին ներկայացված ազդագրի լրացումներով)՝ 500,000,000 (հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումը ուժի «ՄԼ ՖԵՇՆ» ՍՊԸ կամ «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ մուտքագրվելուց կամ «ՄԼ ՖԵՇՆ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 


Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ                                                                                                Արմեն Նուրբեկյան