«ՀԻՊԵՐՆՈՎԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/300 Ա
08.07.2026
«ՀԻՊԵՐՆՈՎԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«ՀԻՊԵՐՆՈՎԱ» ՍՊԸ 2026 թվականի հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 1,500,000,000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 15,000 (տասնհինգ հազար) հատ 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, 13% (տասներեք տոկոս) եկամտաբերությամբ, 36 (երեսունվեց) ամիս մարման ժամկետով, անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ՀԻՊԵՐՆՈՎԱ» ՍՊԸ 2026 թվականի հուլիսի 1-ին և հուլիսի 3-ին ներկայացրել է նաև ազդագրի լրացումներ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հուլիսի 8-ի թիվ 33 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. Գրանցել «ՀԻՊԵՐՆՈՎԱ» ՍՊԸ կողմից 2026 թվականի հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված (2026 թվականի հուլիսի 1-ին և 3-ին ներկայացված լրացումներով)՝ 1,500,000,000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 15,000 (տասնհինգ հազար) հատ 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, 13% (տասներեք տոկոս) եկամտաբերությամբ, 36 (երեսունվեց) ամիս մարման ժամկետով, անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՀԻՊԵՐՆՈՎԱ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ԴԱՅՄԵՆՇՆ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ՀԻՊԵՐՆՈՎԱ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան