«ՎԱԿ ՄԵՏԱԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/299 Ա
08.07.2026
«ՎԱԿ ՄԵՏԱԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ՎԱԿ ՄԵՏԱԼ» ՍՊԸ 2026 թվականի հունիսի 2-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 1,500,000,000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 15,000 հատ 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, 13,5% (տասներեք ամբողջ հինգ տասնորդական տոկոս) եկամտաբերությամբ, 60 (վաթսուն) ամիս մարման ժամկետով, անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ՎԱԿ ՄԵՏԱԼ» ՍՊԸ-ն 2026 թվականի հունիսի 15-ին և հունիսի 29-ին ներկայացրել է նաև ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հուլիսի 8-ի թիվ 33 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ ․

1. Գրանցել «ՎԱԿ ՄԵՏԱԼ» ՍՊԸ կողմից 2026 թվականի հունիսի 2-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 1,500,000,000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 15,000 հատ 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, 13,5% (տասներեք ամբողջ հինգ տասնորդական տոկոս) եկամտաբերությամբ, 60 (վաթսուն) ամիս մարման ժամկետով, անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը (2026 թվականի հունիսի 15-ին և հունիսի 29-ին ներկայացված լրացումներով):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՎԱԿ ՄԵՏԱԼ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ԴԱՅՄԵՆՇՆ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ՎԱԿ ՄԵՏԱԼ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                          Արմեն Նուրբեկյան