«ՖԱՍԹ ԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱՊԱՐԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/296 Ա
08.07.2026
«ՖԱՍԹ ԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱՊԱՐԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 6-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հուլիսի 8-ի թիվ 33 արձանագրություն) և «Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 18․06.2026թ․, 24.06.2026թ. և 01․07․2026թ․ միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. Գրանցել «Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության «Ապարան» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան