«ԵՎՐՈ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ ԳՐԱՎԱՏԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/295 Ա
07.07.2026
«ԵՎՐՈ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ ԳՐԱՎԱՏԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ուսումնասիրելով «Եվրո Կրեդիտ Կապիտալ» ՍՊԸ (այսուհետև՝ նաև Գրավատուն) կողմից 2026 թվականի հունիսի 26-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ Գրավատան կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմանները և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է¹» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. Համաձայնություն տալ «Եվրո Կրեդիտ Կապիտալ» ՍՊԸ գրավատան կողմից 2026 թվականի հունիսի 26-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ վարկավորման ընդհանուր պայմաններին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան