«ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԸ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/292 Ա
01.07.2026
«ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԸ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 09.02.2007թ. թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի 88.4-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հուլիսի 1-ի թիվ 32 արձանագրություն), «Վերլուծական Վարկային Վարկանշային Գործակալություն» ԲԸ-ի կողմից 30.04.2026թ. և 09.06.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված դիմումները և կից փաստաթղթերը, ինչպես նաև՝ 06.05.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ստացված ՌԴ կենտրոնական բանկի գրությունը՝
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. «Վերլուծական Վարկային Վարկանշային Գործակալություն» ԲԸ-ի կողմից միջազգային վարկանշային սանդղակով տրվող վարկանիշները վարկային ռիսկի հաշվարկում համարել կիրառելի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակման օրվան հաջորդող օրը:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ