ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի 1/302 Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/291 L
01.07.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի 1/302 Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով հստակեցնել վարկային ռիսկի հաշվարկման ժամանակ ընդունելի վարկանշային գործակալությունների ցանկը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 09.02.2007թ. թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի 88-րդ և 88․1-րդ կետերով՝
հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը և 34-րդ հոդվածը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ․

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2023 թվականի հունիսի 19-ի «Հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման ժամանակ ընդունելի վարկանշային գործակալությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 1/302 Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները․
1) Որոշման վերնագիրը «ՀԱՇՎԱՐԿՄԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ» բառերով․
2) Որոշման Հավելվածը համարակալել որպես Հավելված 1, և որոշումը լրացնել նոր Հավելված 2-ով՝ համաձայն սույն որոշման Հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ