«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ-Ի «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՆՈՂ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»-Ի ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ 45-ՕՐՅԱ ԺԱՄԿԵՏԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/290 Ա
01.07.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ-Ի «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՆՈՂ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»-Ի ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ 45-ՕՐՅԱ ԺԱՄԿԵՏԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 220-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հուլիսի 1-ի թիվ 32 արձանագրություն) և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի կողմից 06.04.2026թ., 13.04.2026թ. և 27.05.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ո ւ մ ե մ․

1. Կասեցնել «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի «Արժեթղթերի միջազգային տարբերակիչ և նույնականացնող ծածկագրերի շնորհման կանոններ»-ի փոփոխությունների գրանցման 45-օրյա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ մուտքագրվելու կամ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ