«ԿՈՒԲ ԻՆՎԵՍԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/288 Ա
01.07.2026
«ԿՈՒԲ ԻՆՎԵՍԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ն 2026 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 5,000,000,000 (հինգ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ծրագրային ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ն 07․05․2026թ․, 03․06․2026թ․, 15․06․2026թ․, 18․06․2026թ․ և 26․06․2026թ․ ներկայացրել է նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հուլիսի 1-ի թիվ 32 արձանագրություն)`
Ո ր ո շ ո ւ մ ե մ․
1. Գրանցել «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 5,000,000,000 (հինգ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը ( 2026 թվականի մայիսի 7-ին, հունիսի 3-ին, հունիսի 15-ին, հունիսի 18-ին և հունիսի 26-ին ներկայացված լրացումներով):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ