ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ՁևԱՎՈՐՄԱՆ և ՎԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ

 

«30» «06» 2026 ԹՎԱԿԱՆ ԹԻՎ 1/285 Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

ՆԱԽԱԳԱՀ

«30» «06» 2026 ԹՎԱԿԱՆ N 708-Ա

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՓՈԽԱՆՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՁԵՎԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏԵԽՆԻԿԱԾՐԱԳՐԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Եկամտային հարկի, շահութաթահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը`

Հրամայում ենք`

1․ Սահմանել տեղեկատվական բազան ձևավորելու և վարելու համար անհրաժեշտ տվյալները Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների կողմից լիազոր մարմնին տրամադրելու և ֆիզիկական անձի կողմից համաձայնության տրամադրման կարգը, համաձայն` հավելված 1-ի:

  1. Սահմանել փոխանցվող տեղեկությունների ձևաչափերը և տեխնիկածրագրային կանոնները, համաձայն` հավելված 2-ի:
  2. Սահմանել ֆիզիկական անձի կողմից համաձայնության տրամադրման ձևը, համաձայն` հավելված 3-ի:
  3. Սույն հրամանն ուժի մեջ է 2026 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն հրամանով հաստատված հավելված 1-ի 7-րդ կետի, որը ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ 15-րդ կետի 5-12-րդ ենթակետերը գործողության մեջ կդրվեն 2027 թվականի հուլիսի 1-ից: Սույն հրամանով հաստատված հավելված 1-ի 6-րդ կետի 2-րդ ենթակետը գործում է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը:

        

 

ՀՀ կենտրոնական բանկի

           նախագահ

        Մ. Գալստյան

 

 

ՀՀ պետական եկամուտների

կոմիտեի նախագահ
Է. Հակոբյան