«ՄԵՏԱ-ԻՔՍ ՄԱՐԿԵՏՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/284 Ա
30.06.2026
«ՄԵՏԱ-ԻՔՍ ՄԱՐԿԵՏՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 133-րդ կետը և 171-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հունիսի 24-ի թիվ 30 արձանագրություն), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստի՝ 30․06․2026թ․ թիվ 18 արձանագրությունը և «Մետա-Իքս Մարկետս» ՓԲԸ՝ 30․04․2026թ․ և 27․05․2026թ․ միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ․
1. Գրանցումից հանել «Մետա-Իքս Մարկետս» ՓԲԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Տիգրան Բաբայանին։
2. Գրանցել «Մետա-Իքս Մարկետս» ՓԲԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում Մարինե Աղամալյանին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Մետա-Իքս Մարկետս» ՓԲԸ մուտքագրվելու կամ «Մետա-Իքս Մարկետս» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ