«ՄԱՍԹԵՐՄԱՅՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ 30-ՕՐՅԱ ԺԱՄԿԵՏԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/283 Ա

30.06.2026

«ՄԱՍԹԵՐՄԱՅՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ  ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ 30-ՕՐՅԱ  ԺԱՄԿԵՏԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հունիսի 24-ի թիվ 30 արձանագրություն) և քննարկելով 05.01.2026թ., 08.01.2026թ., 23.01.2026թ., 30.01.2026թ., 05.02.2026թ., 06.02.2026թ. և 24.06.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ «ՄասթերՄայնդ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման վերաբերյալ միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ․

1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 25.02.2026թ․ թիվ 1/88 Ա որոշմամբ կասեցված՝ «ՄասթերՄայնդ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման 30-օրյա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՄասթերՄայնդ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «ՄասթերՄայնդ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։



ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ