«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/279 Ա
24.06.2026
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն 2026 թվականի հունիսի 5-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 492,958 հատ, 2080 ՀՀ դրամ անվանական արժեքով ոչ փաստաթղթային, հասարակ բաժնետոմսերի ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հունիսի 24-ի թիվ 30 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. Գրանցել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված 492,958 հատ, 2080 ՀՀ դրամ անվանական արժեքով ոչ փաստաթղթային, հասարակ բաժնետոմսերի ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ մուտքագրվելու կամ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ