«ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՍԻՍԻԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/277 Ա
24.06.2026
«ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՍԻՍԻԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 25.10.2011թ. թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի 104-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հունիսի 24-ի թիվ 30 արձանագրություն) և «ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 03.06.2026թ. և 16.06.2026թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Հաշվառել «ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության «Սիսիան» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ