«ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/276 Ա

24.06.2026

«ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 133-րդ կետը և 146-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հունիսի 24-ի թիվ 30 արձանագրություն) և «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ կողմից 08.06.2026թ. և 15.06.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ ․

1. Գրանցումից հանել «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Ռաֆայել Սարգսյանին։
2. Գրանցել Հարություն Պողոսյանին «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ