«ՊՐՈՖՏԵՍՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/275 Ա

24.06.2026

«ՊՐՈՖՏԵՍՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ՊՐՈՖՏԵՍՏ» ՍՊԸ-ն 2026 թվականի հունիսի 4-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 1,500,000,000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 15,000 հատ 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, 13% (տասներեք տոկոս) եկամտաբերությամբ, 36 (երեսունվեց) ամիս մարման ժամկետով, անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ՊՐՈՖՏԵՍՏ» ՍՊԸ-ն 2026 թվականի հունիսի 19-ին ներկայացրել է նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հունիսի 24-ի թիվ 30 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ ․

1. Գրանցել «ՊՐՈՖՏԵՍՏ» ՍՊԸ կողմից 2026 թվականի հունիսի 4-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 1,500,000,000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 15,000 հատ 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, 13% (տասներեք տոկոս) եկամտաբերությամբ, 36 (երեսունվեց) ամիս մարման ժամկետով, անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՊՐՈՖՏԵՍՏ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ԴԱՅՄԵՆՇՆ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ՊՐՈՖՏԵՍՏ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:



ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ