«ԱԳՐՈՎԻԺՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/269 Ա

18.06.2026

«ԱԳՐՈՎԻԺՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ԱԳՐՈՎԻԺՆ» ՓԲԸ-ն 2026 թվականի ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 800,000,000 (ութ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 8,000 հատ 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, 13% (տասներեք տոկոս) եկամտաբերությամբ, 36 (երեսունվեց) ամիս մարման ժամկետով, անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ԱԳՐՈՎԻԺՆ» ՓԲԸ-ն 2026 թվականի մայիսի 27-ին և հունիսի 18-ին ներկայացրել է նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հունիսի 17-ի թիվ 29 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ ․

1. Գրանցել «ԱԳՐՈՎԻԺՆ» ՓԲԸ կողմից 2026 թվականի ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 800,000,000 (ութ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով՝ 8,000 հատ 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, 13% (տասներեք տոկոս) եկամտաբերությամբ, 36 (երեսունվեց) ամիս մարման ժամկետով, անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱԳՐՈՎԻԺՆ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԴԱՅՄԵՆՇՆ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԱԳՐՈՎԻԺՆ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ                   Արմեն Նուրբեկյան