«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ «ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/262 Ա
17.06.2026
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ «ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 6-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հունիսի 17-ի թիվ 29 արձանագրություն) և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված՝ 22.05.2026թ., 11.06.2026թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. Գրանցել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ «Նորք-Մարաշ» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ` սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ