ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/261 Ա
17.06.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի` 15.07.2014թ. թիվ 206-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանի վարման մասին» կարգի 2-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի հունիսի 17-ի թիվ 29 արձանագրություն) և «ԱԿՐԵԴԻՏ» ՎՄ ՍՊԸ կողմից 2026 թվականի հունիսի 4-ին ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. Փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանում` պայմանավորված «ԱԿՐԵԴԻՏ» ՎՄ ՍՊԸ կանոնադրական կապիտալի չափի փոփոխությամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱԿՐԵԴԻՏ» ՎՄ ՍՊԸ մուտքագրվելու կամ «ԱԿՐԵԴԻՏ» ՎՄ ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ