«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ «ԱՆԻ» ԵՎ «ՕՊԵՐԱ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/244 Ա

03.06.2026

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ «ԱՆԻ» ԵՎ «ՕՊԵՐԱ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 11-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (03.06.2026թ. թիվ 27 արձանագրություն) և «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ 11.05.2026թ. և 22.05.2026թ. միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Թույլատրել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ «ԱՆԻ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը:
2. Թույլատրել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ «ՕՊԵՐԱ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը:
3. «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ «ԱՆԻ» և «ՕՊԵՐԱ» մասնաճյուղերի գործունեությունների դադարեցումը համարել գրանցված՝ օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ մուտքագրվելու կամ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:



ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ